Լրահոս

18.04.2011 17:19


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 և կողոպուտի 3 դեպք:Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 28-ը, գողության 34 դեպքից՝ 25-ը, իսկ   խարդախության 6 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության ու խարդախության 1-ական դեպք:Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, որից 5-ը՝ վրաերթ. երկու մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 2 հրացան, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ, հակատանկային 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1 սվին դանակ, ազդանշանային 1 գլանակ և տարբեր տրամաչափի 463 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը