Լրահոս

18.04.2011 16:53


Իսրայելին պատին են դեմ տվել

ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի սեպտեմբերի նստաշրջանում պաղեստինյան հանրապետությունը միաձայն ճանաչմելու առնչությամբ Իսրայելը զգուշանում է «քաղաքական ցունամի»–ից։

Ինչպես հաղորդում է «Le Figaro»–ն, Իսրայելին 1967թ. սահմաններ դուրս բերելու կոչը գործնականում հնարավոր չէ կանխել։

–Ավելի քան 100 երկիր՝ այդ թվում Եվրոպան, պատրաստ է այդ քայլին։ Ավելին, Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամն ու Միավորված  ազգերի կազմակերպությունը վերջերս հրապարակած իրենց զեկույցներում պնդում են, որ պաղեստինյան կառավարության վարչապետ Սալամ Ֆայյադին հաջողվել է կենսունակ պետության ի հայտ գալու համար անհարաժետ քաղաքական և տնտեսական կառույցներ ստեղծել։ Կարճ ասած՝ Բենյամին Նեթանյահուին պատին են դեմ տվել,–ընդգծում է «Le Figaro»–ն։

Ներկա պահին Իրայելի  վարչապետը պարզապես նախօրոք դատապարտել է միակողմանի անկախության հռչակման ճանաչումը, սակայն նաև նշել է, որ այլընտարնքային գործողությունների ոչ մի  ծրագիր չունի։ Գործակալության  կարծիքով՝ գործնականում Իսրայելը  նման մեկուսացման մեջ դեռևս չէր հայտնվել։

–Գիտակցելով վտանգը՝ Բենյամին Նեթանյահուն կազմակերպել է Իսրայելում հնարավոր միջադեպերի մասին տեղեկատվության արտահոսք։ Նրա շրջապատը սկսել է խոսել Հորդանան գետի արևմտյան ափի հիմնական մասի (բացի իսրայելական բնակավայրերից) հսկողությունը Պաղեստինյան ինքավարությանը հանձնելուց։ Վարչապետը  նաև արտահայտվել է վերջին երկու տարվա ընթացում մեռած կետից չշարժված բանակցությունների վերսկսման համար միջազգային համաժողով անցկացնելու վերաբերյալ։ Մեկնաբանների մեծամասնությունը կասկածանքով է արտահայտվում նման ծրագրի իրականցման արդյունավետության մասին, որին ոչ մի դեպքում չի համաձայնի ո՛չ Պաղեստինը, ո՛չ էլ եվրոպական երկրների մեծամասնությունը,–ընդգծում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը