Լրահոս

18.04.2011 19:07


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,  որ,  «Արզնի 1-Երևան» ջրատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ.  ապրիլի 20-ին  ժամը 7.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 19.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. •    Կենտրոն վարչական շրջանում`Այգեստան թաղամասի, թիվ 1 մանկական հիվանդանոցի ու հարակից բժշկական հաստատությունների, Կորյուն, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Աղայան, Տերյան, Չարենց, Ե. Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ,Օստրովսկի, Ռոստոմի, Շարա Տալյան, Հերացի, Ալ. Մանուկյան փողոցների, Մաշտոցի պ. 40-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան փ. 30-ից բարձր, Նալբանդյան փ. 25-ից  բարձր, Նար-Դոս փ. 40-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր, Քրիստափորի փ. 35-ից բարձր հասցեների և հարակից տարածքների, •   Էրեբունի վարչական շրջանում` Ս. Դավիթ փ., Սարի-Թաղի շարքերի, •   Արաբկիր վարչական շրջանում` Գրիբոյեդով, Հ.Քոչար, Վաղարշյան, Մանուշյան, Հ. Էմին, Սևքարեցի Սաքո, Կովկասյան, Գյուլպենկյան, Հակոբյան, Քեռի, Բարբյուս, Բաղրամյան, Օրբելի, Սունդուկյան, Գուլակյան, Ավետիսյան, Երզնկյան, Գ.Արծրունի, Պռոշյան, Այգեձոր փողոցների, Վրացական փ. 1-17, Կոմիտաս պ. 1-54, Փափազյան փ. 15-ից  բարձր հասցեների և հարակից տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը