Աշխարհ

25.09.2020 22:35


Վրաստանի ԲՈՒՀ-երում կրթական պրոցեսը կշարունակվի հեռավար ռեժիմով

Վրաստանի ԲՈՒՀ-երում կրթական պրոցեսը կշարունակվի հեռավար ռեժիմով

Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի և Զուգդիդի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով:

Նախարար Չխենկելիի խոսքով, ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում:

«Ինչ վերաբերում է բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններին, ապա հեռավար կրթությունը կշարունակվի Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Զուգդիդիում: Բնականաբար, Աջարիայում հեռավար ռեժիմը կպահպանվի բոլոր հաստատություններում: Ելնելով համավարակի հետ համակերպվելու ընթացքից բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսուցումը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկայում»,-հայտարարել է նախարարը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը