Դավիթ Հարությունյան. «ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նիստ չի եղել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է, թե Հայաստանը դեմ է ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքներին, որը լի է անկանխատեսելի հետևանքներով։
Հիշեցնենք, որ ենթահանձնաժողովի նախագահ էր ընտրվել իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստան։
–ԵԽԽՎ ներկա նստաշրջանի ընթացքում ենթահանձնաժողովի նիստ չի եղել, սակայն մեզ հաջողվել է առանձին հանդիպում անցկացնել իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստայի հետ, որի ընթացքում քննարկվել են առանձին հարցեր,– ասել է Դ. Հարությունյանը։
Նա նաև նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները, և ՀՀ պատվիրակությունը ևս մեկ անգամ հաստատել է ՀՀ–ի դիրքորոշումն այդ հարցում։
Դ. Հարությունյանն ընդգծել է, որ հայկական կողմը չի պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն անվանելով անպատասխանատու կառույց։
Անցյալ շաբաթ կայացած նստաշրջանի ընթացքում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն իրեն վարկաբեկել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունեցած իր ակնհայտ կանխակալ գործունեությամբ, ինչի կապակցությամբ Հայաստանը որոշ հարցերում այլևս պատրանքներ չունի այդ կառույցի նկատմամբ։

7or.am