Զ. Փոստանջյան. «Պարոն Սերժ Սարգսյանի ծնողներն էլ են «ликбез» անցել»
Մամուլի ասուլիսին ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Հայաստանի պատվիրակության նկատմամբ Դավութօղլուի վերաբերմունքին։ Մասնավորապես պատասխանելով Զ. Փոստանջյանի հարցին՝ «Ե՞րբ է պատրաստվում Թուրքիան առերեսվել պատմական իրականության հետ, որի առաջին քայլերից մեկը կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը և թուրքական քրեական օրենսգրքից 301 հոդվածի վերացումը», Դավութօղլուն ասել է, թե նրա կողմից հնչեցված հայտարարությունն ուղղակի միակողմանի մեղադրանք է, և Զ. Փոստանջյանը տեղյակ չէ միջազգային իրավունքից։
Դավութօղլուն նաև նշել է, թե հարցադրումն արդեն բանավեճ է պատմական հարցերի շուրջ ու խորհուրդ է տվել նմանատիպ քննարկումներ ունենալ ոչ թե ԵԽԽՎ հարթակից, այլ պատմաբանների հանձնաժողովում։
Այս կապակցությամբ Զարուհի Փոստանջյանը հետևյալ համեմատությունն է արել.
–Երբ 2007թ. ես հարց էի ուղղում Սերժ Սարգսյանին, նա դեռ վարչապետ էր, հարցնում էի՝ չե՞ք կարծում, որ ԸՕ այս հոդվածը խախտելով՝ դուք չեք կարող ընտրված նախագահ լինել, Սերժ Սարգսյանն ինձ պատասխանեց, որ ես պետք է «ликбез» անցնեմ, ու լավ կլինի, որ դիմեմ Դավիթ Հարությունյանին։ Իհարկե, «ликбез» բառը խորհրդային տարիներից եկած բառ է, ու քանի որ պարոն Սերժ Սարգսյանի ծնողներն էլ են «ликбез» անցել... նա վերջերս ասել էր՝ мои родители были неграмотные люди, наверное так и было, они проходили этот ликбез։ Ուզում եմ ասեմ, իր բառապաշարով այդպիսին էր՝ ликбез, իսկ Դավութօղլուն էլ ինձ ասաց, որ պետք է ուսումնասիրեմ միջազգային իրավունքը։

7or.am