Ի՞նչ ազդակ էր Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու իրավունքից զրկելը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծաբան Անուշ Սեդրակյանն ու «Կովկասյան ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել են Արագածոտնի մարզում ուրբաթօրըՀայաստանում ԱՄՆդեսպանՄարիՅովանովիչի արած այն հայտարարությանը, թե Հայաստանըայսպահինչիկարողդիմելամերիկյան «Հազարամյակիմարտահրավեր» կորպորացիայիննործրագրին մասնակցելուհամար, քանիորընտրություններիևմիշարքայլպատճառներովնրա ցուցանիշներըչենհամապատասխանումհիմնադրամիպահանջներին:
Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, թե Մարի Յովանովիչի ասածների մեջ ոչ մի նորություն չկա, քանի որ դեռևս 2009թ. հունիսին, կապված 2008թ. նախագահական ընտրությունների և նրան հաջորդած դեպքերի ու հատկապես մարտի 1–ի ողբերգական իրադարձությունների հետ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել էր դադարեցնել Հայաստանում իրականացվող ծրագրի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը։
Հիշեցնենք, որ այդ ծրագիրը մոտ 68 մլն դոլար արժեր, որով նախատեսվում էր վերականգնել գյուղական նշանակության շուրջ 350 կմ ճանապարհներ։
–Ոչ մի նոր բան չի ասել Յովանովիչը։ Մենք բոլորս դա գիտեինք։ Ամեն ինչ ակնհայտ էր, և այստեղ չկա ոչ մի նոր բան ավելացնելու,–հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Անուշ Սեդրակյանն էլ նշել է, թե «Հազրամյակի մարտահրավերներ» ծրագիրի ոլորտների ընդգրկումն այնքան լայն է, որ այդ ցանցից դուրս մնալը նշանակում է դուրս մնալ հավասարազոր երկրների հետ հարաբերվելու համընդհանուր ցանցից։
–Եթե հիշում եք, կհաստատեք, թե այդ ծրագրի մեկնարկի հետ ինչքան աղմուկ կար, ինչպիսի էյֆորիա կար՝ նույն արտագործնախարարության ոգևորությունը։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ բացվելու վրա այդքան էյֆորիա է եղել, բայց փակվելը սովորական երևույթ է։ Ես ուզում եմ միայն նշել, որ եթե մենք շատ ուրախ էմոցիաներ ենք դրսևորում ծրագրի բացման համար, ապա հավասար չափաբաժնով էլ պետք է տխրենք, որ այս ծրագիրը փակվում է։ Ինչպես Յովանովիչը նշեց, ես մեջբերում եմ նրա խոսքերը՝ այս ծրագիրը կանխակայված է, որովհետև բավարար ֆինանսական վերահսկողություն չի եղել։ Հետո նոր է նշվում, որ մարդու իրավունքների, ընտրական իրավունքի խախտումներ կան, բայց դա արդեն երկրորդական պլան է մղվել։ Այս ծրագրի փակումը նշանակում է, որ Հայաստանը դուրս է մնում այս գլոբալ ցանցից։ Հաշվի առնենք, որ սրան զուգահեռ՝ բացվում է Վրաստանի ծրագիրը, որի մասին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարը նշել է, թե իրենց շատ է հիացնում «Սամցխե–Ջավախեթի» ծրագիրի բացումը, քանի որ Վրաստանը ցույց է տալիս բացահայտ հաշվետվություն ծրագրերին, հակակոռուպցիոն հսկա աճ կա և դեմոկրատիայի տեմպերի աճ,–ընդգծել է նա։
Ե՛վ Անուշ Սեդրակյանը, և՛ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել են, թե սա մեր իշխանությունների և ընդդիմության համար ազդակ է, որ վերանային իրենց քաղաքականությունը, ոպեսզի առաջիկա ընտրություններում չլինի այն, ինչ եղավ 2008թ.։
Ի՞նչ ազդակ էր Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին մասնակցելու իրավունքից զրկելը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծաբան Անուշ Սեդրակյանն ու «Կովկասյան ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել են Արագածոտնի մարզում ուրբաթ օրը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրին մասնակցելու համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով նրա ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

7or.am