Աշխարհ

24.09.2020 18:10


Ադրբեջանում չեն թեստավորում զորահավաքի մասնակիցներին. Meydan TV

Ադրբեջանում չեն թեստավորում զորահավաքի մասնակիցներին. Meydan TV

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարել էր պահեստազորի զինծառայողներին զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների համար զորամասեր կանչելու մասին։ Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսային համավարակի պայմաններում անցկացվող հավաքների մասնակիցները թեստավորվում են, պետական ծառայությունից հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Նշվում է, որ երկու պահեստային սպա, ովքեր ներկայումս մասնակցում են հավաքներին, ասել են, որ չեն թեստավորվել: Մեկ այլ ընթերցող ընդդիմադիր լրատվականին պատմել է, որ չնայած երկշաբաթյա կարանտինում էր, իրեն նույնպես հրավիրել էին մարզման:

Նշենք, որ սեպտեմբերի 22-ի տվյալներով՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 39,378 դեպք, որից 578-ը՝ մահվան ելքով։ Մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է կորոնավիրուսից մահացած մեկ զինվորականի մասին. հուլիսի 31-ին կորոնավիրուսից մահացել էր ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։

Այս խորագրի վերջին նյութերը