Լրահոս

18.04.2011 15:14


ԵԽԽՎ համազեկուցողները կարծում են, որ ՀՀ իշխանությունների քայլերը դեռ բավարար չեն

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) և Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն) ապրիլի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին, որ 2008թ. մարտի մեկի զոհերի սպանությունների չբացահայտման պատճառով երկրում մթնոլորտը թունավորված է և դա կարող է բացասաբար անդրադառնալ 2012թ. կայանալիք ընտրությունների վրա: Ապրիլի 11-ից 15-ը Ստրասբուրգում անցկացված ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերադարձած ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի մանրամասնել մոնիտորինգի հանձնաժողովում ընթացած քննարկումները, քանի որ նշել է, որ դրանք գաղտնի բնույթ են կրում: Դավիթ Հարությունյանը միայն նշել է՝ համազեկուցողները կարծում են, որ Հայաստանում առկա խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը դեռ բավարար չեն, և իրենք ավելի մեծ արդյունք են ակնկալում:

Իսկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը հավանաբար կհրապարակվի մայիսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը