Սփյուռքի նախարարությունը պատասխանել է Թամար Պողոսյանին
Այսօր մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀ սփյուռքի փոխնախարար ՍտեփանՊետրոսյանը և ի պատասխան փողեր լվանալու մասին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մեղադրանքների՝ պնդել է. «Սփյուռքի նախարարությունում չկան և չեն կարող լինել կոռուպցիոն երևույթներ»: Նա Թամար Պողոսյանի բարձրացրած աղմուկը պայմանավորել է այն բանի հետ, որ Հրանուշ Հակոբյանը նրան թույլ չի տվել պետբյուջեից հիմնադրամի համար հատկացված փողերն անարդյունավետ ծախսել և փորձել է կանխել չարաշահումները:
–Թամար Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ և շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին և դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը,-ասել է սփյուռքի փոխնախարարը:
Նա նաև ավելացրել է, որ Թամար Պողոսյանը փառատոնի շրջանակում անցկացվող կատարողական օրերի համար իր համար դուրս է գրել մոտ 2.8 մլն դրամ հավելավճար, իսկ կատարողականների իրականացման գործում ներգրավել է իր բարեկամներին:
–Ընտանեկան կապալի մեխանիզմն է գործել,-հայտարարել է Ստեփան Պետրոսյանը:
Սփյուռքի նախարարությունը պատասխանել է Թամար Պողոսյանին
Այսօր մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը և ի պատասխան փողեր լվանալու մասին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մեղադրանքների՝ պնդել է. «Սփյուռքի նախարարությունում չկան և չեն կարող լինել կոռուպցիոն երևույթներ»: Նա Թամար Պողոսյանի բարձրացրած աղմուկը պայմանավորել է այն բանի հետ, որ Հրանուշ Հակոբյանը նրան թույլ չի տվել պետբյուջեից հիմնադրամի համար հատկացված փողերն անարդյունավետ ծախսել և փորձել է կանխել չարաշահումները:

7or.am