Եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»
Քանի դեռ Սահմանադրական դատարանում ընթանում է ՍԴ դե ֆակտո նախագահի «ընտրություն», վերահաստատեմ մոտեցումս ՍԴ հարցում. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, իսկ նրանց աթոռները ոչ իրավաչափ գործընթացի արդյունքում ստանձնած դե ֆակտո դատավորներին, ամենայն հարգանքով, կարելի է բնութագրել որպես «շտրեյկբրեխերներ»։
Ինչո՞ւ եմ պատեհ առիթներով վերահաստատում այս մոտեցումս։ Որովհետև եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»։
Ի դեպ, «կարելի է ամեն ինչ»-ը բացառելու առաջնային շահառուները ոչ այնքան այսօրվա «նախկիններն» են, որքան վաղվա նախկինները՝ հենց նրանք, ովքեր եփեցին այս ողջ շիլափլավը։
Եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ»