Աշխարհ

23.09.2020 19:10


Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել Է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել Է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ թեստավորման նպատակն Է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում, Արդարադատության տան հետնաբակում ստեղծված Է համապատասխան տարածք, այսօր և վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում Է, կարող Է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,-լրագրողներին ասել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր, Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:

Անցած օրը Վրաստանում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, դրանցից 47 ախտահարվածներ Թբիլիսիից: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը