Աշխարհ

23.09.2020 12:52


Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 65 մարդ է մահացել

Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 65 մարդ է մահացել

Թուրքիայում սեպտեմբերի 22-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 65 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 114.311 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․692 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.261 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 269.696 մարդ, իսկ 1.522 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 306.302 և մահվան 7․639 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 9 մլն 496.268-ի։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը