Լրահոս

18.04.2011 12:44


Բախվել են իրար

Ապրիլի 16-ին՝ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում` շուկայի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, ահնրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ-535» մակնիշի 65 ԼՕ 888 պետհամարանիշի,  «ԲՄՎ-520» մակնիշի 24 ԼՍ 305 պետհամարանիշի  և «ԲՄՎ-375» մակնիշի 05 ՏՍ 353 պետհամարանիշի  ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով գանգուղեղային վնասվածքով «ԲՄՎ-535» ավտոմեքենայի վարորդ,1989թ.-ին ծնված Սարգիս Հակոբյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, աջ ձեռքի նախաբազկի փակ կոտրվածքով «ԲՄՎ-520» ավտոմեքենայի ուղևոր,1988թ.-ին ծնված Էռնա Ղոլյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն, իսկ «ԲՄՎ-375՛՛ ավտոմեքենայի վարորդ,1959թ.-ին ծնված Արմենակ Մուսայելյանին, որը եղել է անսթափ վիճակում, տեղում պարամեդիկ-փրկարարների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն (ճակատային մասի վնասվածքի մշակում և վիրակապում)` հոսպիտալացումից հրաժարվել է:

Ս.Հակոբյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ Է.Ղոլյանինը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը