Աշխարհ

22.09.2020 15:54


«Նա անչափ հայտնի էր, իսկ ես՝ փառասեր». Ջոն Լենոնին սպանողն իր արարքի համար ներողություն է խնդրել երգչի այրուց (լուսանկար)

«Նա անչափ հայտնի էր, իսկ ես՝ փառասեր». Ջոն Լենոնին սպանողն իր արարքի համար ներողություն է խնդրել երգչի այրուց (լուսանկար)

Բրիտանական The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեփմենն իր արարքի համար ներողություն է խնդրել երգչի այրուց՝ Յոկո Օնոյից՝ իր քայլը որպես «արհամարհանքի արժանի» որակելով, գրում է Daily Mail պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մարդասպանը ներողություն է խնդրել Լենոնի ընտանիքից՝ նշելով, որ անդադար այդ սպանության մասին է մտածում:

«Սպանեցի նրան, որովհետև նա շատ-շատ հայտնի էր, դա էր միակ պատճառը, ես էլ չափազանց մեծ փառք էի փնտրում, անչափ եսասեր էի»,-նշել է Չեփմենը և հավելել, որ այժմ նա շատ ավելի մեծ է ու իր քայլը «արհամարհանքի արժանի» ու «բավականին նսեմ է» է համարում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Նյու Յորք նահանգի վաղաժամ ազատման հարցով հանձնաժողովը անցած ամիս 11-րդ անգամ մերժել էր Չեփմենի՝ բանտից ազատ արձակման խնդրանքը:

Մարկ Չեփմենը լեգենդար լիվերպուլյան քառյակի երգիչ Ջոն Լենոնին սպանել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին: Հաջորդ տարի նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 20 տարուց համաներման մասին դիմում ներկայացնելու իրավունքով:

Իր նախորդ դիմումներում Չեփմենը հայտարարել է, որ արդեն այն նույն մարդը չէ, որը սպանել է Լենոնին տասնամյակներ առաջ, որ փոխվել է և հոգևոր մարդ է դարձել:

Վաղաժամ ազատման հարցով հանձնաժողովի ներկայացուցիչները վերջինիս հետ հանդիպել և զրուցել են օգոստոսի 19-ին և իրենց որոշումը փոխելու որևէ հիմնավորում չեն գտել:

Աղբյուրը՝ tert.am

Chapman in a 2010 mugshotChapman in 1980 when he was 25. He shot Lennon, he said, because he was angry about how famous he wasYoko Ono and John Lennon during their 'bed-in' in the presidential suite of the Hilton hotel in Amsterdam in March 1969Chapman waited outside The Dakota for Lennon for some five hours after he signed his album

Այս խորագրի վերջին նյութերը