Լրահոս

18.04.2011 12:16


2011թ. հունվար–մարտ ամիսներին Հայաստանից մեկնել է 370 527 մարդ, իսկ ժամանել 350 147–ը. բացասական սալդոն կազմել է 20380

2011թ. հունվար–մարտ ամիսներին Հայաստանից մեկնել է 370 527 մարդ, իսկ ժամանել 350 147–ը. բացասական սալդոն կազմել է 20380

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների՝ 2011թ. հունվար–մարտ ամիսներին Հայաստան ժամանել է 350 147, իսկ մեկնել՝ 370 527 մարդ։ Բացասկան սալդոն այս ամիսներին կազմել է 20380 մարդ։ Միայն այս տարվա մարտին Հայաստան ժամանել է 136 237, իսկ մեկնել՝ 144 614 մարդ։ Բացասական սալդոն մարտ ամսին կազմել է 8377։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի ուղևորների հաշվառման տվյալների՝ 2011թ. հունվար-մարտ ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,6 հազարով կամ 37,5%–ով և կազմել է -20,4 հազ. մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով՝ –19,5 հազ. մարդ: Մարտին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 8,4 հազ. մարդ՝ նախորդ տարվա մարտի 5,7 հազ.–ի դիմաց: 2011թ. հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 131,6 հազ. մարդով կամ 22,3%-ով և կազմել է 720,7 հազ. մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 42,9%:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը