Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնպատկում Է մահվան ռիսկը. Telegraph
Սեզոնային գրիպով և նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում Է մարդու մահվան ռիսկը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Public Health England (PHE) կառավարական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր հետազոտության համաձայն, որի շրջանակում ուսումնասիրվել են այս տարվա հունվարից միչև ապրիլ հոսպիտալացվածների հիվանդության պատմությունները, «գերվարակով» հիվանդների մահացության մակարդակը կազմում Է 43 տոկոս, մինչդեռ միայն կորոնավիրուսով վարակվածներինը՝ 23 տոկոս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է The Daily Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի շուրջ 30 միլիոն բնակիչներ կստանան սեզոնային գրիպտի դեմ անվճար պատվաստման իրավունք, ինչն Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) թույլ կտա ավելի արդյունավետ հաղթահարել կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդի ալիքը: Բնակչության պատվաստման՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն ծրագիրն ընդգրկում Է 50-ից բարձր բոլոր բնակիչներն, մինչև 12 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին և բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչներին:
Միացյալ Թագավորության կառավարությունը հույս ունի, որ այս միջոցը կհանգեցնի գրիպով հիվանադացած մադկանց թվի կտրուկ կրճատման և թույլ կտա խուսափել NHS-ի գերբեռնվածությունից: Ակնկալվում Է, որ զանգվածային պատվաստումը կնվազեցնի գրիպի ախտանիշներով մարդկանց թիվը, որոնք վարակման դեպքում պետք Է կորոնավիրուսի թեստավորում անցնեն: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել Է շուրջ 400 հազար մարդ, որոնցից ավելի քան 41 հազարը մահացել Է: Սեպտեմբերի 21-ին տարածված տվյալների համաձայն՝ 24 ժամում երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը գերազանցել Է 4 հազարի նշագիծը՝ վերադառնալով մայիսի սկզբի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: