1. Արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում։
2․ Լեռները պետք է բարձր լինեն դաշտերից։
3․ Գետերը պետք է ունենան երկու ափ՝ աջ ու ձախ։
4․ Ավելի լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ։
5․ Պետք է դառնալ հոկեյի աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր, իսկ եթե հնարավոր չէ, ապա գոնե բլոտի մրցումների դափնեկիր։
6․ Ոչխարը պետք է հռչակել ազգային արժեք, իսկ դրա մսից պատրաստած խորովածը՝ քաղաքակրթական ժառանգություն։
7․ Դիմակի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, իսկ ոմանք՝ անհավասար։
8․ Հայ ժողովրդի պատմությունը պետք է փոխել այնպես, որ աշխարհին պարզ դառնա, որ այն սկսվել է 2018–ի գարնանից, իսկ մինչև այդ եղել է «թավշյա» Հայաստանում ապրելու հազարամյա նախապատրաստական աշխատանքների գորշ փուլը։
9․ Մի ամբողջ 5.000 դրամով ավելացնել միջին կենսաթոշակի չափը, իսկ պաշտոնյաների պարգևավճարներն ընդամենը 100–ապատկել։
10․ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, աշխատանքի, բարոյականության, պետականության, պատմության, քաղաքակրթության և մնացած բոլոր նման բաների քայլող խորհրդանիշ հռչակել ․․․ Գիտեք, թե ում։
Հայաստան-2050