Լրահոս

18.04.2011 10:37


Հակակառավարական ցույցը ցրելիս Սիրիայում 4 մարդ է զոհվել

Հակակառավարական ցույցը ցրելիս Սիրիայում 4 մարդ է զոհվել

«Sky News»–ը փոխանցում է, որ Սիրիայում հակակառավարական ցույցի վերածված սգո երթը ցրելու ժամանակ զոհվել է 4 մարդ։

Ինչպես հայտնում է «gazeta.ru»–ն՝ կիրակի Թալբիսում մի քանի հազար մարդ մասնակցել է անցած ուրբաթ տեղի ունեցած բողոքի գործողությունը ցրելու ժամանակ զոհված ցուցարարի թաղման երթին։

Երթի մասնակիցները ձեռքերում պահել են վառված մոմեր, շատերը հակակառավարական կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով նախագահի ու կառավարության հրաժարականը։

«SANA» գործակալությունը տեղեկացնում է, որ միևնույն ժամանակ Թալբիսում մեկ ոստիկան է սպանվել և 11–ը վիրավորվել անհայտ զինված խմբավորման հարձակման հետևանքով։

Ինչպես գրում է «Zman.com»–ը՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում նախագահ Բաշար Ասադի դեմ բողոքի նոր ցույցերի կոչեր են հայտնվել։

Այս խորագրի վերջին նյութերը