133 միլիոն դրամ՝ Անկախության 29-ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետական բյուջեից ծախսվել է 133 միլիոն դրամ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների համակարգից:
Գործադիրը 19,5 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սթեյջ Սթայլ» ընկերության հետ, որը մշակութային միջոցառում է կազմակերպել: Թե ինչ միջոցառման մասին է խոսքը պայմանագրում նշված չէ: Հրավառության համար վճարվել է 10,8 մլն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն: Անկախության տոնի շրջանակներում կազմակերպվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43, 4 մլն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական եւ ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանը: Եվս 59 մլն դրամի պայմանագիր էլ կնքվել է «Թի Էն Սդուդիա» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ անկախության 29-ամյակի միջոցառումների համար գնումները կատարվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Նման ընթացակարգով հիմնականում արդարացված են լինում հանկարծակի կատարվող գնումները, սակայն, սեպտեմբերի 21-ի խորհուրդը բոլորին է հայտնի և վարչապետի աշխատակազմը կարող էր միջոցառումների համար նախապես մրցույթ հայտարարել: