Լրահոս

18.04.2011 10:18


Իրանը Չավեսին կոչ է արել Լիբիայի համար միջնորդական առաքելություն ձևավորել

Իրանը Չավեսին կոչ է արել Լիբիայի համար միջնորդական առաքելություն ձևավորել

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հետ հեռախոսազրույցում դիմել է նրան՝ Լիբիայի իրադրության կարգավորման համար անհապաղ միջնորդական առաքելություն ձևավորելու խնդրանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ, և նա ինձ խնդրել է վերականգնել Լիբիայի իրադրության կարգավորման համար միջնորդական առաքելություն ստեղծելու աշխատանքները»,–հայտարարել է Չավեսը կիրակի կաթոլիկական Ծաղկազարդի տոնի ավարտին։

Չավեսը չի հստակեցրել, թե որոշակի երբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը։

«Ես մտադիր եմ զբաղվել այդ հարցով մոտակա ժամանակներում և այն քննարկել երկրների առաջնորդների հետ»,–ասել է Չավեսը։

Փետրվարի վերջին Վենեսուելայի նախագահն առաջարկել էր արաբական այդ երկրում հակամարտության լուծման սեփական նախագիծը։

Չավեսի նախագծի համաձայն՝ նախատեսվում է միջնորդական առաքելություն ուղարկել Լիբիա, որի կազմի մեջ կմտնեն Լատինական Ամերիկայի, Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը