Կարսի հայ–թուրքական բարեկամության հուշարձանն արդեն ապամոնտաժվում է
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները, Կարսի հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության և խաղաղության» հուշարձանը ապամոնտաժվում է։
Հիշեցնենք, որ արձանի ապամոնտաժման հարցն առաջ է քաշվել հունվարին, այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր Կարս կատարած այցի ընթացքում այս արձանը «հրեշավոր» է անվանել և կարգադրել անհապաղ քանդել։ Երկու ամիս առաջ էլ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում էլ 19 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ վճռվել էր արձանն ապամոնտաժել։
Այսօր արդեն արձանի շուրջ տեխնիկա է տեղադրվել՝ մաս առ մաս հուշարձանը քանդելու համար։