Աշխարհ

21.09.2020 11:32


Թբիլիսիի հեռուստաաշտարակը եռագույնով է լուսավորվել (տեսանյութ)

Թբիլիսիի հեռուստաաշտարակը եռագույնով է լուսավորվել (տեսանյութ)

Հայաստանի անկախության տոնի առիթով՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը կրկին լուսավորվել է հայկական դրոշի գույներով։ Նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանատունն է։

Արդեն 3-րդ տարին է, ինչ դեսպանությունն ու Թբիլիսին նաև այսպես են շնորհավորում Հայաստանին։

Հայաստանի Հանրապետության անկախության օրը, պետական և ազգային տոներից մեկը, տոնվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը