«Գյումրու Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ» Գյումրու տասնյակ հասարակական կազմակերպությունների և մտավորականների 11.03.2011թ. առաջարկ-հայտարարությանն ի պատասխան (http://shirakcentre.org/index.php/hy/news/805-shirak-centre-ngo.html), ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը նախաձեռնել է տեսակետները հստակեցնելու և խնդրին վերջնական լուծում տալու համար անցկացնել հարցի քննարկում` ՀՀ Քաղաքաշիության նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի մասնագետների և քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցությամբ:
Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանի առաջարկությամբ քննարկումը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժ.12.00 Գյումրու թիվ 20 դպրոցում (Մ.Թետչերի 1):
Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են շահագրգիռ կազմակերպությունների և անձանց ներկայությունը, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը, դիտողություններն և առաջարկությունները:
Քննարկում Գյումրու քաղաքաշինական վիճակի մասին

«Շիրակ կենտրոն» ՀԿ