Գերմանացի հայտնի գիտնականն Արցախում գիտաժողովի է մասնակցում
Ինչպես տեղեկացնում է «ArtsakhNews.am» կայքը, ապրիլի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» թեմայով գիտաժողովին մասնակցում է նաև իրավաբանական գիտությունների դոկտոր, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուհտերհանդտը, ով ելույթ կունենա «Օտարերկրյա ազգային պետություններում ազգային փոքրամասնությունների հետագա համակեցության անընդունելիությունը որպես անջատման իրավունքի իրացման վճռորոշ չափանիշ» զեկույցով։
Օտտո Լուհտերհանդտն աչքի է ընկնում անջատման իրավունքի վերաբերյալ իր աշխատություններով, որոնցում պաշտպանում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և Ադրբեջանից անջատ անկախ պետություն ստեղծելու իրավունքը: