Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել Է երկարակեցության ռեկորդի
Լրացել Է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին և 260 օրը, որին Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:
Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ Է, այն սահմանել Է նախանցած տարի վախճանված Նաբի Տաձիման:
Կանե Տանակեն ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում Է շոկոլադ և գազավորված ըմպելիքներ և հույս ունի, որ կապրի մինչև 120 տարեկանը:
Վերջին տվյալների համաձայն, այժմ Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի Է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի ընդամենը 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: