ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում մասնավորապես ասվում է.
«Պարոն նախագահ
Ամերիկան իմ սերնդի համար աշխարհի խիղճն էր, արդարության, բարության, ճշմարտության օրենսդիրը։ Չէ՞ որ մենք ծանոթ էինք մեծ նախագահների փիլիսոփայությանն ու գործերին, սկսած Աբրահամ Լինկոլնից եւ վերջացրած Թեոդոր Ռուզվելտով։ Մենք հավատո՛ւմ էինք նրանց, հույս տածում ու սպասում։
Իմ սերունդը դաստիարակվում եւ որպես անհատ ձեւավորվում էր՝ կարդալով Բիչեր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը», Մարկ Տվենի, Լոնգֆելլոյի, Հեմինգուեյի, Սարոյանի, Ջեկ Լոնդոնի եւ մյուս մեծերի ստեղծագործությունները։ Մեզ համար նրանք բարու, մարդասիրության, արդարության սերմնացաններ էին։ Մենք սովորում էինք նրանցից, բայց...
Նահանգներում իշխանության են գալիս մարդիկ, որոնց, ըստ երեւույթին, օտար են իրենց իսկ վսեմ իդեալները, իրենց իսկ արժեքները։ Նախագահներ, որոնք խոստանում եւ չեն կատարում, այլ կերպ ասած՝ խաբում են ամբողջ ժողովրդի։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, բայց դե յուրե չեն հաստատում անցած հարյուրամյակի 15 թվականին հայերի ցեղասպանության փաստը։ Ինչո՞ւ։
Պարոն նախագահ, հայերը՝ հայեր, բայց ձեր ժողովուրդն ու մոլորակի մարդիկ տեսնում են, որ դուք խոստացաք ու չկատարեցիք։ Եվ ինչպե՞ս դա անվանել։ Սո՞ւտ։ Ներեցեք։ Այո՛, սովորական սուտ։ Այլ կերպ չե՛ս անվանի։ Ի՞նչ օրինակ եք տալիս Դուք ձեր հասարակ համաքաղաքացիներին եւ աշխարհի ազնիվ մարդկանց...
Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում...
Հասկանալի է, Դուք առաջնորդվում եք Ձեր շահերով, Դուք՝ աշխարհի հզորներդ։ Եվ այսօր հարց եմ ուղղում Ձեզ. դե, իսկ ի՞նչ կասեք փոքր ժողովուրդների շահերի մասին, ո՞ւր կհրամայեք նրանց կորչել եւ ի՞նչ անել այս ստախոս աշխարհում, առանց բարոյականության, ազնվության։ Եվ ո՞ւր եք տանում մարդկությանն ընդհանրապես։
Պարոն նախագահ, մենք՝ հայերս, անասելի ուրախ էինք Ձեր ընտրվելու առիթով. չէ՞ որ Ձեր նախնիները նույնպես անցել են ստրկության մղձավանջի միջով։ Մենք հուսով էինք, թե Դուք պիտի հասկանայիք այն ժողովրդին, որը հինգ դար շարունակ հեծեծել է թուրքերի լծի տակ, որոնք հրեշավոր գազանություններ գործեցին, վճռելով ոչնչացնել, երկրի երեսից ջնջել ողջ հայությանը։ Այո, այո, դա ցեղասպանություն է։
Պարոն նախագահ, խնդրում եմ՝ կարդացեք Ձեր հայրենակցի, ամերիկացի դասական Ջեյմս Բոլդուինի ասույթը. «Անթույլատրելի է միայն այն, որ ավերածության եւ մահվան մեղավորները մնան անպատիժ։ Հենց անպատժելիությունն է հանցանքներ ծնում»(«Նամակ զարմիկին»)։ Մի՞թե Դուք մեծ տերության ղեկավարը չեք, մի՞թե Դուք չէ, որ պիտի օրինակ ծառայեք մնացյալ աշխարհի համար։ Ազնվության, ճշմարտության, բարոյականության, առաքինության, վերջապես մարդկայնության օրինակ։ Արժանի եղեք մեծ ամերիկացիների իդեալներին։ Միայն ճշմարտությո՛ւնը կարող է փրկել աշխարհը։ Մենք շարունակում ենք հավատալ Ձեզ։
Հ.Գ.- Ի դեպ, Ձեր դեսպանը երազում է վերածել Հայաստանը երկրորդ Ղրղզստանի։
Սոս Սարգսյանը Բարաք Օբամային ստախոս է անվանել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Թատրոնի եւ կինոյի դերասան, 82 տարեկան»: