Կայծակից վեց մարդ Է զոհվել, ևս չորսը՝ վերքեր ստացել Կամբոջայի Բատամբանգի նահանգում, որը հարվածել Է բնակելի տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հաղորդել Է Khmer Times թերթի ինտերնետ-տարբերակը:
Կայծակը տանը հարվածել Է տեղական ժամանակով սեպտեմբերի 17-ին ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին), երբ այնտեղ ընթրիքի Էին հավաքվել մի ընտանիքի ավելի քան տասն անդամներ, ասվում Է հաղորդագրության մեջ:
Վեց մարդ տղում մահացել Է, ևս չորս հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել և տեղափոխվել նահանգային պետական հիվանդանոց, հաղորդել Է հրատարակությունը:
Կամբոջայում և Հարավ-արևելյան Ասիայի հարևան երկրներում սեպտեմբերն անձրևների տարեշրջանի բարձրակետն Է, երբ տեղատարափներ ու ամպրոպներ են լինում գրեթե ամեն օր:
Ներկայում տարածաշրջանում մոլեգնում Է աստիճանաբար մրրիկի վերածվող «Նոուլ» արևադարձային ծովափոթորիկը, որը ձևավորվել Է Հարավ-չինական ծովում և Վիետնամի ափամերձ շրջանին հարվածել Է սեպտեմբերի 18-ին, առավոտյան մոտավորապես ժամը 04:00-ին (Երևանի ժամանակով 01:00-ին):
Փոթորիկն արդեն սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղատարափներ ու ամպրոպներ Է բերել Վիետնամի ափամերձ շրջանին և հարևան Լաոսի, Կամբոջայի և Թաիլանդի առանձին նահանգներին: Օդերևութաբանները կանխատեսում են, որ սեպտեմբերի 18-ին օրվա ընթացքում փոթորիկը կտարածվի կենտրոնական Վիետնամի, կենտրոնական Լաոսի մեծ մասում, Կամբոջայի տարածքի մի մասում և Թաիլանդի ողջ հյուսիսային ու հյուսիսարևելյան մասերում, ինչպես նաև երկրի արևելյան նահանգներում, իսկ սեպտեմբերի 19-ին կհասնի մինչև Բանգկոկ, որտեղ կառաջացնի հորդառատ անձրևներ:
Ըստ կանխատեսումների, բոլոր այն տարածաշրջաններում, որոնք գտնվել են ծովափոթորկի ազդեցության գոտում, հնարավոր են ջրհեղեղներ, ցամաքի առափնյա տեղամասերի հեղեղումներ և սողանքներ՝ լեռնային շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կամբոջայում վեց մարդ Է զոհվել կայծակի հարվածից