«Օգնիր Քեզ»–ն առաջարկում է, աստղերից պահանջելու փոխարեն, անձամբ օգնություն ցուցաբերել
«Տաշիր–2011» աղմկահարույց մրցանակաբաշխությունից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ էր ստեղծվել՝ «Օգնիր Քեզ» անվանումով։ Խումբն արդեն մոտ 1000 անդամ ունի։
Հիշեցնենք, որ այդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանըհայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին Երևանում բնակարաններ և թանկարժեք մեքենաներ էր նվիրել, ինչն էլ հայաստանաբնակների շրջանում խիստ քննադատության տեղիք տվեց։
«Օգնիր Քեզ»–ն էլ առաջարկում է՝ բոլոր նրանք, այդ թվում և այն մարդիկ, ովքեր «Տաշիր–2011»–ում նվեր ստացած աստղերին առաջարկում էին իրենց մեքենաներն ու բնակարանները նվիրել կարիքավորներին, համախմբվեն և սեփական միջոցներով օգնեն սոցիալապես անապահովներին։
Երեկ «Օգնիր Քեզ»–ը գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն, իսկ այսօր արդեն կայանալու է առաջինհանդիպում-դրամահավաքը։ Նախաձեռնության անդամները, որպես առաջին քայլ, առաջարկում են դրամական աջակցությամբ օգնել երկու երիկամների հիվանդություն ունեցող մի երեխայի, իսկ Տվուշի մարզի Բարեկամավան գյուղին օգնել ինչով հնարավոր է՝ սկսած հագուստից մինչև այլ անհրաժեշտ պարագաներ։
«Օգնիր Քեզ»–ն առաջարկում է, աստղերից պահանջելու փոխարեն, անձամբ օգնություն ցուցաբերել
«Տաշիր–2011» աղմկահարույց մրցանակաբաշխությունից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ էր ստեղծվել՝ «Օգնիր Քեզ» անվանումով։ Խումբն արդեն մոտ 1000 անդամ ունի։
Հիշեցնենք, որ այդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայր Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին Երևանում բնակարաններ և թանկարժեք մեքենաներ էր նվիրել, ինչն էլ հայաստանաբնակների շրջանում խիստ քննադատության տեղիք տվեց։
«Օգնիր Քեզ»–ն էլ առաջարկում է՝ բոլոր նրանք, այդ թվում և այն մարդիկ, ովքեր «Տաշիր–2011»–ում նվեր ստացած աստղերին առաջարկում էին իրենց մեքենաներն ու բնակարանները նվիրել կարիքավորներին, համախմբվեն և սեփական միջոցներով օգնեն սոցիալապես անապահովներին։
Երեկ «Օգնիր Քեզ»–ը գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն, իսկ այսօր արդեն կայանալու է առաջին հանդիպում-դրամահավաքը։ Նախաձեռնության անդամները, որպես առաջին քայլ, առաջարկում են դրամական աջակցությամբ օգնել երկու երիկամների հիվանդություն ունեցող մի երեխայի, իսկ Տվուշի մարզի Բարեկամավան գյուղին օգնել ինչով հնարավոր է՝ սկսած հագուստից մինչև այլ անհրաժեշտ պարագաներ։
7or.am