Լրահոս

16.04.2011 11:54


Կնոջը հանել են պիթոնի երախից ու տուգանել

Կնոջը հանել են պիթոնի երախից ու տուգանել

Կանզասի ոստիկանության սպան իսկական քաջություն է ցուցաբերել՝ մի կնոջը դուրս հանելով 2,4 մետրանոց սպիտակ պիթոնի երախից։

Օձը հարձակվել ու փաթաթվել է կնոջ վզի շուրջը, երբ նա իր խնամյալին վանդակից հանել է, որպեզի կերակրի։ Դա տեղի է ունեցել անցած երեքշաբթի Կանզաս նահանգի Լիոն քաղաքում։

Ոստիկան Մայք Բրայանթը բռնել է օձի քթից ու ծնոտից և բացել նրա երախը։ Պիթոնը, որը ոչ թե ժանիքներ, այլ մանր ատամներ ունի, չի հասցրել 20–ամյա կնոջ վզի շուրջը փաթաթվել ու նրան խեղդել։

Այնուհետև փրկվածը տուգանվել է վտանգավոր կենդանի պահելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը