ՆԱՍԱ-ն Յուպիտերի վրա հայտնաբերել է հզոր փոթորիկ, որը կարող է կլանել ամբողջ Երկիրը (լուսանկար)
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, Hubble աստղադիտակի միջոցով Յուպիտեր մոլորակի վրա կարմիր, իսկ դրա տակ սպիտակ փոթորիկների լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։
Նշվում է, որ կարմիր փոթորիկն այնքան հզոր է, որ կարող է ամբողջովին «կուլ տալ» Երկիր մոլորակը։ Գործակալության տվյալներով՝ ևս մի փոթորիկ, որը կարմիրից աստիճանաբար վերածվել է սպիտակի, նույնպես նկատվում է, սակայն այն առաջինից զգալիորեն ավելի թույլ է։
Hubble-ի պաշտոնական կայքում ասվում է, որ լուսանկարն արվել է օգոստոսի 26-ին, երբ մոլորակը Երկրից 653 միլիոն կիլոմետր հեռավորության վրա է գտնվել։
«Hubble-ի նոր լուսանկարի ուշագրավ հատվածը հյուսիսային լայնություներում ձգվող մեծ, կարմիր փոթորիկն է, որը շարժվում է 560 կմ/ժ արագությամբ»,-ասվում է հաղորդագրությունում։

Լուսանկարում երևում է նաև Եվրոպա արբանյակը:
Աղբյուրը՝ tert.am