Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Էջմիածին-Մարգարա ճանապարհը (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
Գրեթե 3 ժամից ավելի է, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի՝ Երասխահուն գյուղի վարչական տարածքում մոտ 4 գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում էկոնոմիկայի նախարարի և Արմավիրի մարզպետի հետ։
Գյուղացիները բարձրաձայնում են, որ չեն կարողանում իրացնել իրենց կողմից աճեցված բադրջանը, բիբարը, քանի որ հավատացել են պատկան մարմիններին, ովքեր գարնանը իրենց հորդորում էին, որպեսզի բադրջան ու բիբար աճեցնեն. «Ու հիմա մենք հավատացել ենք նրանց և բադրջան ու բիբար ենք աճեցրել, բայց փաստորեն կանգնել ենք փաստի առաջ. չենք կարողանում սպառենք։ Մեզ ասում են, թե բիբարը կտրեք, ասֆալտին չորացրեք, մի բան կլինի։ Ու դա մեզ ասում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնյան, ով մեր հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում։ Մենք չենք հավատում Արմավիրի մարզպետարանին, դրա համար էլ ճանապարհ ենք փակել, որպեսզի նախարարը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լիազորված անձ գա։ Ճիշտն ասած, մենք միայն Ն. Փաշինյանին ենք հավատում։ Մենք գիտենք՝ ներքևներում նստածները իրան սխալ ինֆորմացիա են հաղորդում։ եթե վարչապետն իրականությունն իմանա, խնդիրը կլուծվի՝ ի շահ գյուղացու»։
Գյուղացիները ճանապարհը փակել էին, սակայն դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետը՝ մեծ թվով ոստիկանների հետ, ովքեր հորդորեցին գյուղացիներին, իրենց բողոքի ակցիան շարունակեն ճանապարհից դուրս։ Գյուղացիները, ընդառաջելով նրանց հորդորին, ակցիան շարունակցին ճանապարհից դուրս։