Ապրիլի 14–ին Տրիպոլիի փողոցներով շրջող գնդապետ Մուամար Քադաֆիի մեքենան մի անցորդի է վրաերթի ենթարկել։ Լիբիայի պետական հեռուստաընկերության տեսաձայնագրության մեջ երևում է, որ բռնապետի կողմնակիցը կախվել է նրա մեքենայի հետևի դռնից։ Նա ի պաշտպանություն իր առաջնորդի կարգախոսներ է բացականչել և թափահարել ձեռքերով։ Երբ մեքենան արագություն է վերցրել, տղամարդու համար արդեն դժվար է եղել ձեռքերն աշխուժորեն շարժել և հավասարակշռությունը պահել։ Ի վերջո, նա պոկվել է մեքենայի դռնից և ընկել Քադաֆիի ջիպի անիվների տակ։ Մեքենայի տանիքի անցքից դուրս եկած և իր կողմնակիցներին ողջունող Քադաֆին մի պահ հետադարձ հայացք է նետել վրաերթի ենթարկված տղամարդու վրա և նորից շարունակել ձեռքերն օդ բարձրացնելով՝ ողջունել ներկաներին։ Ավտոշարասյունն այդպես էլ չի դադարեցրել ընթացքը, իսկ ուղեկցող մեքենաները փորձել են շրջանցել հատակին ընկած տղամարդուն։
Քադաֆին վրաերթի է ենթարկել իր կողմնակցին