ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը պարզաբանում է տվել` կապված մամուլում հրապարակված մեկնաբանությունների հետ` 2011թ. մարտի 11-ին «Հայաստանի բիզնես միջավայրը. հայացք դրսից» կլոր սեղանի ժամանակ Հայաստանի տնտեսության վիճակի մասին իր հայտարարությունների վերաբերյալ:
«Տնտեսական մոդելը, որ Հայաստանում ձևավորվել է 1990-ականներին, շատ ընդհանրություններ ունի Լատինական Ամերիկայի շատ երկրներում հանդիպող մենաշնորհային համակարգի հետ: Ես կողմ եմ էվոլյուցիոն զարգացմանը: Հասարակության էվոլյուցիան բարեփոխում է: Եթե բարեփոխումը դիտարկվում է զուտ որպես կոսմետիկ միջոց, ապա այն ծառայում է միայն խնդիրները թաքցնելուն և բարդացնելուն: Կարծում եմ, որ բարեփոխումները Հայաստանում հնարավոր են և կարող են հաջողությամբ իրականացվել: Սակայն դրանց անհրաժեշտության և նպատակահարմարության, ինչպես նաև դրանց հնարավոր ձևերի ու չափերի մասին որոշում կարող է կայացնել միայն հայ ժողովուրդը: Միջազգային կազմակերպությունները կարող են միայն տալ խորհուրդներ և գնահատականներ և տրամադրել աջակցություն»:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կայացած «Հայաստանի բիզնես միջավայրը. հայացք դրսից» կլոր սեղանի ժամանակ, Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերների հարցի շուրջ, բանավեճ էր ծագել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Գիլերմո Տոլոսայի և Սերգեյ Կապինոսի միջև։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պարզաբանում է