Լրահոս

10.04.2009 16:31


Հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ

Ապրիլի 9-ին, ժամը 15։30-ն, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արարատի Մարզային վարչությունների աշխատակիցները, կեղծ թղթադրմաներ պահելու և իրացնելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել1992թ. ծնված Քաջիկ Բ.-ին 1684թ. ծնված Բորիս Հ.-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաներ՝ 1992թ. ծնված Արսեն Դ.-ին 1992թ. ծնված Արգիշտի Շ.-ին, 1992թ. ծնված Գրիգոր.Խ-ին, 1992թ. ծնված Նարեկ Ե.-ին, որտեղ Արսեն Դ.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է 2001.թ թողարկության 13 հատ միանման կեղծ 1000 դրամանոց թղթադրամներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ ևս 60 հատ կեղծ 1000 դրամանոց Նարեկ Ե.-ն Գյումրիում տվել է ոմն Էդուարդի՝ իրացնելու նպատակով, իսկ Արսեն Դ.-ն 60 կեղծ թղթադրամներից 25-ը տվել է Գրիգոր.Խ-ին, իսկ 11-ը՝ Քաջիկ Բ.-ին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացած կեղծ թղթադրամների հայտնաբերման ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

 

Այս խորագրի վերջին նյութերը