Հայաստանյան «Մամա Ռոզան» դուրս է եկել թուրքական բանտից և կրկին կավատությամբ է զբաղվում
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ Թուրքիայում հայտնի հայաստանցի կավատԳոհար Կիրակոսյանը շարունակում է մարմնավաճառությամբ զբաղվելու համար Հայաստանից երիտասարդ աղջիկների տեղափոխել Թուրքիա։ Կիրակոսյանը թուրքական իրավապահ մարմինների կողմից կալանավորվել էր 2 ամիս ժամկետով, սակայն արդեն իսկ ազատության մեջ է։ Թուրքական «Sondakika» պարբերականը գրում է, որ Հայաստանի «Հույս և օգնություն» ՀԿ–ի նախագահ Ենոք Շատվորյանը թուրքական ԱԳՆ–ի միջոցով Տրապիզոնի ոստիկանությանը տեղյակ է պահել, որ «Վերջին տիրուհի» մականունով կավատ Գոհար Կիրակոսյանը ազատության մեջ հայտնվելուց հետո էլ շարունակում է Հայաստանից աղջիկների ուղարկել Թուրքիա։ Նշնեք, որ Գոհար Կիրակոսյանն ամուսնացել է թուրքի հետ և ստացել Թուրքիայի քաղաքացիություն։ Գոհար Կիրակոսյանը թրաֆիքինգի մեղադրանքով փնտրվում է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։
Հայաստանյան «Մամա Ռոզան» դուրս է եկել թուրքական բանտից և կրկին կավատությամբ է զբաղվում
Թուրքական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ Թուրքիայում հայտնի հայաստանցի կավատ Գոհար Կիրակոսյանը շարունակում է մարմնավաճառությամբ զբաղվելու համար Հայաստանից երիտասարդ աղջիկների տեղափոխել Թուրքիա։ Կիրակոսյանը թուրքական իրավապահ մարմինների կողմից կալանավորվել էր 2 ամիս ժամկետով, սակայն արդեն իսկ ազատության մեջ է։ Թուրքական «Sondakika» պարբերականը գրում է, որ Հայաստանի «Հույս և օգնություն» ՀԿ–ի նախագահ Ենոք Շատվորյանը թուրքական ԱԳՆ–ի միջոցով Տրապիզոնի ոստիկանությանը տեղյակ է պահել, որ «Վերջին տիրուհի» մականունով կավատ Գոհար Կիրակոսյանը ազատության մեջ հայտնվելուց հետո էլ շարունակում է Հայաստանից աղջիկների ուղարկել Թուրքիա։ Նշնեք, որ Գոհար Կիրակոսյանն ամուսնացել է թուրքի հետ և ստացել Թուրքիայի քաղաքացիություն։ Գոհար Կիրակոսյանը թրաֆիքինգի մեղադրանքով փնտրվում է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։
7or.am