Դրանով ասում են՝ ժողովուրդ, մի՛ ընկեք մոլերի ոտքի տակ, հավաքվեք ու գնացեք. առևտրականները վաղը մեծ ցույց են անելու (տեսանյութ)
Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեւտրականները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով մաքսային արժեքի բարձրացումից։
Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնեցին, որ «Իմ քայլը»խմբակցության պատգամավորներն այսօր իրենց բացասական պատասխան են տվել. փոխզիջում չի լինելու։
«Պատգամավորներն ասացին, որ ոչ մի փոխզիջման չեն գնալու, ժամկետներ չեն տալու։ Դրանով ասում են՝ ժողովուրդ, մի ընկեք մոլերի ոտքի տակ, հավաքվեք ու գնացեք։ Վաղը մեծ ցույց է լինելու, որովհետեւ պատասխանը բացասական էր։ Մեր Կառավարության անդամները բանից անտեղյակ են։ Շուշանիկ Ներսիսյանի բերած թվերն աբսուրդից դուրս, բանից անտեղյակ մարդու թվեր էին։ Եթե ես այսօր խոսում եմ, ուրեմն շուկային ահագին ծանոթ եւ ինֆորմացված եմ։ Միեւնույն է, այս առեւտրականների գործը տարին տարվա վրա իջնում է։ Եկել ու կպել են մեր նման առեւտրականներին, որ պիտի մեզ հանգիստ թողնեին, որովհետեւ մենք մեզնով մարելու էինք, գնայինք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Առեւտրականներից մեկն ասաց, որ ինքը չի կարող տրամադրել ապրանքի տնտեսական նկարագիրը. «Մինչեւ հիմա մի հատ կարգին ցուցակ չեն տվել, որ իմանամ տաբատները, որ բերում եմ, քանիսով պիտի վաճառեմ։ Ես «Զառա» բերող չեմ, ինչ-որ ֆիրմայի հետ չեմ աշխատում, որ իրենց բերեմ այդ ապրանքի տնտեսական նկարագիրը։ Ես, օրինակ, գնում եմ Չինաստան, 5 հատ մի խանութից եմ գնում, 15 հատը՝ մյուսից. ո՞վ է ինձ նկարագիր տալու»։
Դրանով ասում են՝ ժողովուրդ, մի՛ ընկեք մոլերի ոտքի տակ, հավաքվեք ու գնացեք. առևտրականները վաղը մեծ ցույց են անելու (տեսանյութ)
Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեւտրականները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով մաքսային արժեքի բարձրացումից։
Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր իրենց բացասական պատասխան են տվել. փոխզիջում չի լինելու։
«Պատգամավորներն ասացին, որ ոչ մի փոխզիջման չեն գնալու, ժամկետներ չեն տալու։ Դրանով ասում են՝ ժողովուրդ, մի ընկեք մոլերի ոտքի տակ, հավաքվեք ու գնացեք։ Վաղը մեծ ցույց է լինելու, որովհետեւ պատասխանը բացասական էր։ Մեր Կառավարության անդամները բանից անտեղյակ են։ Շուշանիկ Ներսիսյանի բերած թվերն աբսուրդից դուրս, բանից անտեղյակ մարդու թվեր էին։ Եթե ես այսօր խոսում եմ, ուրեմն շուկային ահագին ծանոթ եւ ինֆորմացված եմ։ Միեւնույն է, այս առեւտրականների գործը տարին տարվա վրա իջնում է։ Եկել ու կպել են մեր նման առեւտրականներին, որ պիտի մեզ հանգիստ թողնեին, որովհետեւ մենք մեզնով մարելու էինք, գնայինք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Առեւտրականներից մեկն ասաց, որ ինքը չի կարող տրամադրել ապրանքի տնտեսական նկարագիրը. «Մինչեւ հիմա մի հատ կարգին ցուցակ չեն տվել, որ իմանամ տաբատները, որ բերում եմ, քանիսով պիտի վաճառեմ։ Ես «Զառա» բերող չեմ, ինչ-որ ֆիրմայի հետ չեմ աշխատում, որ իրենց բերեմ այդ ապրանքի տնտեսական նկարագիրը։ Ես, օրինակ, գնում եմ Չինաստան, 5 հատ մի խանութից եմ գնում, 15 հատը՝ մյուսից. ո՞վ է ինձ նկարագիր տալու»։
Աղբյուրը՝ news.am