ԵԽԽՎ համազեկուցողներ. «Հայաստանում հնարավոր են սոցիալական հուզումներ»
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը ապրիլի 14–ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ողջունելով ընտրական, դատական և ոստիկանական համակարգերում բարեփոխումներ իրկանացնելու ՀՀ իշխանությունների մի շարք նախաձեռնություններ՝ նշել են, թե եկել է դրանք իրականացնելու ժամանակը։
Համազեկուցողները նշում են, որ օրենսդրական փոփոխություններն ինքնին բավարար են, և դրանք պետք է ուղեկցվեն քաղաքականությամբ, որն ուղղված կլինի առկա իրականության և մտածողության փոփոխությանը։
Պրեսկոտն ու Ֆիշերը նշում են, որ 2008թ. մարտի 1–2–ի դեպքերում դերակատարություն ունենալու համար որոշ անձանց շարունակվող ձերբակալությունները և 10 զոհերի մահվան պատճառների ոչ պատշաճ հետաքննության բացակայությունն այս օրերին շարունակում են «թունավորել Հայաստանում տիրող մթնոլորտը» և կարող են «բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարվա ընտրությունների վրա»։