Աշխարհ

17.09.2020 21:15


Անթալիայում 3․5 ամսում 5 անգամ աճել է Covid-19-ով վարակվածների թիվը

Անթալիայում 3․5 ամսում 5 անգամ աճել է Covid-19-ով վարակվածների թիվը

Թուրքիայի Անթալիա նահանգում 3․5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է, որ մինչև սեպտեմբերի 10-ը Անթալիա է այցելել 1 մլն 883․903 զբոսաշրջիկ։

Նրա խոսքով՝ եթե մինչև մայիսի 31-ը ամեն օր Անթալիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման շուրջ 100 դեպք, ապա նշյալ ժամանակահատվածից հետո մինչև սեպտեմբերի 15-ը վարակման դեպքերի թիվը շուրջ 480 է։

Օզերը նաև նշել է, որ Թուրքիայի առողջապահության նախարարությունը թաքցնում է վարակվածների իրական թիվը։

Նա նշել է, որ Անթալիայում այն քաղաքացիները, որոնց թեստի պատասխանը դրական է ստացվել և առողջական վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության, հիվանդանոցից ուղարկվել են տուն։ Վերջիններիս նույնիսկ մեկուսացման ժամանակ չեն զննել, դեղ չեն ուղարկել, իսկ շտապ օգնությանը դիմելիս չեն արձագանքել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը