Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա ամռանը
Արցախյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա այս տարվա ամռանը։ «Իզվեստիայի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Նրա խոսքերով՝ մինչև ապրիլի վերջ նախատեսված է հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հանդիպումը, ինչից հետո կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։