Լրահոս

15.04.2011 17:52


Պատգամավորները շատացան ու քվեարկեցին

Պատգամավորները շատացան ու քվեարկեցին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք քիչ առաջ Ազգային ժողովում տապալվեցին մի շարք օրենքի նախագծերի քվեարկությունները, ինչից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել:

Ընդմիջումից հետո ՀՀԿ-ական պատգամավորների քանակն ավելացավ ու օրինագծերի քվեարկությունները շարունակվեցին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կարևոր նախագծեր են քվեարկվում ու խորհուրդ տվեց ՀՅԴ-ին ևս մասնակցել քվեարկությանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ու այս անգամ էլ արդեն ինքը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

-Մեր պատգամավորներն էլ կհամախմբվեն,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

-Ի՞նչ,- հարցրեց Վահան Հովհաննիսյանը:

-20 րոպե ընդմիջում, ինչպես դուք խնդրեցիք,- ի պատասխան նշեց Հովիկ Աբրահամյանը:

Հերթական 20 րոպեանոց ընդմիջումից հետո ՀՅԴ խմբակցությունն արդեն չմասնակցեց ԱԺ աշխատանքներին։ Պատգամավորներն էլ շարունակեցին քվեարկել ուրիշների փոխարեն։

Ու չնայած դրան, օրինագծերից ևս մեկի քվեարկությունը տապալվեց, քանի որ լրագրողներն արդեն ֆիքսել էին անօրինական քվեարկությունները, պատգամավորներն էլ նկատել էին, որ տեսախցիկների ուշադրության կենտրոնում են հայտնվել։ Այդուհանդերձ, քիչ անց լրագրողների ուշադրութունը պատգամավորների համար սովորական դարձավ, ու նրանք արդեն ձեռքով էին անում տեսախցիկներին, քվեարկում ուրիշների փոխարեն ու ակնհայտորեն ուրախանում, որ քվեարկությունները կայանում են։

Այս մթնոլորտում էլ իր աշխատանքներն ավարտեց ԱԺ հերթական քառօրյան ու արտահերթ նիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը