Երեկ Շիրակի փոխմարզպետՍամվել Պետրոսյանը, անդրադառնալով աղետի գոտում բնակարանաշինությանը, ասել էր, որճգնաժամը չի կարող ազդել այդ աշխատանքների վրա։
«Դեռևս մարտ ամսից սկսված են աշխատանքները՝ ապրիլի մեկի դրությամբ մոտ տաս շենքի հիմքեր արդեն փորված էին»,- տեղեկացրել է Շիրակի փոխմարզպետը։
Գյումրիի Մուշ 2 թաղամասում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, արդեն շինարարական աշխատնքներ են ընթանում, շինհրապարակում աշխատող բանվոր չկար՝ գործադուլ էին անում, աշխատում էին ընդամենը 2 տրակտոր, մեկը փորման, մյուսը' հարթեցման աշխատնքներ էին կատարում: Բողոքի ակցիայի համար հավաքված շինարարները նշեցին, որ մարտի 1-ից փորվել է ընդամենը 10 փոս՝ հիմքերի համար:
«Գլենդել Հիլզ» շինկազմակերպության Գյումրու կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը նշեց, որ շինաշխատանքները երկու օրից են սկսվելու։ Արդեն իսկ ապահովված են շինանյութով, և ֆինանսավորման հետ խնդիրներ չկան:
Սակայն, բանվորների կարծիքով, այդ խոսքերին էլ հավատալ պետք չէ. «Ի՞նչ աշխատանք. սկսելու համար անհրաժեշտ է հիմքերի մեջ խճաքար լցնել, արմատուրա բերել, բետոնալցման համար համապատասխան պարագաներ բերել շին հրապարակ և այլն, նման շինանյութ այստեղ չկա, ինչո՞վ ենք գործ անելու»,- նշեց բանվորներից մեկը:
Շինարարների կարծիքով, նույնիսկ 2 օրից էլ աշխատնքները չեն սկսվելու:
Շինհարապարակում իրոք բանվորների նշած շինանյութերը չկան։ Տպավորությունն այն է, որ ոչ թե շինաշխատանքներ են ընթանում, այլ փորձ է արվում աշխատանքային գործունեության պատրանք ստղծել:
Շիրակի փոխմարզպետն իրականությանը տեղյակ չէ՞
Երեկ Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը, անդրադառնալով աղետի գոտում բնակարանաշինությանը, ասել էր, որ ճգնաժամը չի կարող ազդել այդ աշխատանքների վրա։
«Դեռևս մարտ ամսից սկսված են աշխատանքները՝ ապրիլի մեկի դրությամբ մոտ տաս շենքի հիմքեր արդեն փորված էին»,- տեղեկացրել է Շիրակի փոխմարզպետը։
Գյումրիի Մուշ 2 թաղամասում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, արդեն շինարարական աշխատնքներ են ընթանում, շինհրապարակում աշխատող բանվոր չկար՝ գործադուլ էին անում, աշխատում էին ընդամենը 2 տրակտոր, մեկը փորման, մյուսը' հարթեցման աշխատնքներ էին կատարում: Բողոքի ակցիայի համար հավաքված շինարարները նշեցին, որ մարտի 1-ից փորվել է ընդամենը 10 փոս՝ հիմքերի համար:
«Գլենդել Հիլզ» շինկազմակերպության Գյումրու կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը նշեց, որ շինաշխատանքները երկու օրից են սկսվելու։ Արդեն իսկ ապահովված են շինանյութով, և ֆինանսավորման հետ խնդիրներ չկան:
Սակայն, բանվորների կարծիքով, այդ խոսքերին էլ հավատալ պետք չէ. «Ի՞նչ աշխատանք. սկսելու համար անհրաժեշտ է հիմքերի մեջ խճաքար լցնել, արմատուրա բերել, բետոնալցման համար համապատասխան պարագաներ բերել շին հրապարակ և այլն, նման շինանյութ այստեղ չկա, ինչո՞վ ենք գործ անելու»,- նշեց բանվորներից մեկը:
Շինարարների կարծիքով, նույնիսկ 2 օրից էլ աշխատնքները չեն սկսվելու:
Շինհարապարակում իրոք բանվորների նշած շինանյութերը չկան։ Տպավորությունն այն է, որ ոչ թե շինաշխատանքներ են ընթանում, այլ փորձ է արվում աշխատանքային գործունեության պատրանք ստղծել:
Իսկ փոխմարզպետն ասում էր....