Թուրքիայում պատով փակել են հունական եկեղեցու պարսպի մուտքերը (լուսանկար)
Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։
Այդ մասին հայտնել է Այդընի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մեհմեթ Ումիթ Թունջերը: Նա տեղեկացրել է, որ խոսակցություններ կան այն մասին, որ պարսպի մուտքի դռների տեղում պատ է շարել հենց Դիդիմի համայնքապետարանը, որպեսզի կարողանա հարակից ռեստորաններին ալկոհոլ մատուցելու լիցենզիա տրամադրել:
Նշվում է, որ եկեղեցու մուտքերը պատով փակելու միջոցով փորձ է արվել շրջանցել այն օրենքը, ըստ որի՝ ալկոհոլ վաճառվող ռեստորաններից 100մ հեռավորության վրա չպետք է լինեն գործող կրոնական հաստատություններ:
Թունջերը նշել է, որ վարչությունը դեպքի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Ի դեպ, այդ եկեղեցին ներառված է պետության կողմից պահպանվող պատմական տարածքների ցանկում:

Աղբյուրը՝ ermenihaber.am