Լրահոս

15.04.2011 17:49


Եմենի կրոնական առաջնորդները նախագահ Սալեհին կոչ են արել հրաժարական տալ

Եմենի կրոնական առաջնորդները նախագահ Սալեհին կոչ են արել հրաժարական տալ «Ֆրանս Պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ Եմենի ազդեցիկ ցեղային ու կրոնական առաջնորդները, ովքեր պաշտպանում են երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի զինվորականներին կոչ են արել դասալիք դառնալ, իսկ երկրի նախագահ Ալի Աբդալահ Սալեհին՝ անհապաղ հրաժարական տալ։ Հինգշաբթի երեկոյան մայրաքաղաք Սանայում Եմենի իսլամ ուլեմների խորհրդի անդամների հանդիպում է տեղի ունեցել՝ ցեղի առաջնորդ Հաշիդի ղեկավարությամբ, որին և պատկանում է Սալեհի ընտանիքը։ «Նախագահը պետք է բավարարի երիտասարդական խաղաղ հեղափոխության պահանջները՝ սկսելով իր անհապաղ հրաժարականից, ինչպես նաև ավտանգության ու ռազմական համակարգերում իր բոլոր կողմնակիցների հրաժարականից»,–կրոնական առաջնորդների հայտարարությունն է մեջբերել գործակալությունը։ Նրանց խոսքերով՝ քանի դեռ նախագահն իր լիազորությունները ցած չի դրել, Եմենի կրոնական առաջնորդները կգլխավորեն երկրում տեղի ունեցող բոլոր ցույցերն ու գործադուլները։ Հակակառավարական ցույցերը Եմենում սկսվել են փետրվարի սկզբից։ Նախագահ Սալեհը, ում հրաժարականն են պահանջում ցուցարարները, հայտարարել է, թե իր լիազորությունների երկարացմանը չի ձգտի, ինչպես նաև չի փորձի իշխանությունը հանձնել որդուն։

Այս խորագրի վերջին նյութերը