Վրաստանում դատարանները կշարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով
Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը հանձնարարում Է դատական նիստերն անցկացնել հեռավար ռեժիմով կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել Է խորհրդի քարտուղար Գեորգի Միկաուտաձեն:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը սեպտեմբերի 15-ին կայացած խորհրդի նիստում քննարկվել են այն խնդիրները, որոնք առաջացել են հեռավար ռեժիմով աշխատանքի անցնելու ժամանակ, և նշվել Է, որ մասնագետները շարունակում են աշխատել տեխնիկական սխալանքների շտկման վրա, ինչպիսիք են ինտերնետի որակը և ծրագրավորումը:
«Քանի որ մենք տեսնում ենք, որ ախտահարվածների քանակն աճում Է, մենք ընդունեցինք դատավարությունները կրկին հեռավար անցկացնելու հանձնարարականներ: Նաև պաշտոնատար անձինք, ելնելով իրենց իսկ սեփական անվտանգությունից, պետք Է առավելագույնս ձեռնպահ մնան դատարանի շենքերում հայտնվելուց, եթե այդ անհրաժեշտությունը չկա: Մենք ունենք կայք, որն սպասարկում Է քաղաքացիներին, և նրանք կարող են ստանալ այն ծառայությունները, որոնք նրանց հարկավոր են»,-նշել Է Միկաուտաձեն՝ ամփոփելով Արդարադատության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի ռեկորդային մեծ քանակություն՝ 170: Այս պահին COVID-կենտրոններում Է մնում 1154 ախտահարված հիվանդ: Նրանցից հինգի վիճակն օրհասական Է, 35-ինը՝ ծանր, հաղորդել Է Sputnik-ը: