Լրահոս

15.04.2011 17:36


Բեռնար Ֆասիե. «Մենք շփման գծում տեղի ունեցած և հնարավոր միջադապերի ուսումնասիրության համար մեխանիզմներ ենք առաջարկել»

Ինչպես հաղորդում է «ANS TV»–ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի  համանախագահ Բեռնար Ֆասիեն Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում հայտարարել է, թե համանախագահները տարածաշրջան կատարած իրենց այցի  ժամանակ  ղարբաղյան հակամարտության կողմերին շփման գծում տեղի ունեցած և հնարավոր միջադապերի ուսումնասիրության համար մեխանիզմներ են առաջարկել։

Միջնորդի խոսքերով՝ ներկա պահին կողմերը քննարկում են այդ առաջարկությունը։

–Մենք  դեռ պարզապես առաջարկել ենք այդ մեխանիզմը։ Հիմա կողմերը կքննարկեն դրանք, միայն դրանից հետո մենք կարող ենք սկսել հետաքննությունը, քանի որ այն տեղ է գտել Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ընդունած համատեղ հռչակագրում։ Դա պարզապես հռչակագիր էր, իսկ հիմա մենք առաջարկում ենք ծրագիր,–հավելել է Ֆասիեն։

Ֆրանսիացի համանախագահի խոսքերով՝ միջնորդները փորձում են նախագահների հանդիպում ծրագրել։

–Մենք  նաև աշխատանքներ ենք տանում նախագահների հանդիպումը կազմակերպելու  ուղղությամբ։ Բայց չենք ցանկանում դա անել հանուն սովորական ձևական հանդիպման։ Մի քանի  անգամ Ռուսաստանում՝ Սոչիում, տեղի են ունեցել կառուցողական հանդիպումներ։ Եվ մենք այդպիսի հանդիպումների կողմնակից ենք, որովհետև միայն նման բանակցությունների ժամանակ կարելի է միասնական դիրքորոշում գտնել  ղարաբաղյան հակմարտության կարգավորման հարցում։ Բայց հանդիպման ամսաթիվը նշելը մեր լիազորությունների մեջ չի մտնում։ Մենք  կկազմակերպենք հանդիպում, հենց որ նրանք ծրագրեն ժամանակը,–ընդգծել է Բեռնար  Ֆասիեն։

Այս խորագրի վերջին նյութերը