Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)
Սա բոլոր տնտեսվարողների հարցն է, բոլորը պետք է գան Կառավարության դիմաց, մինչև մեր հարցին լուծում չտան: ՊԵԿ-ի նախագահն ասում է՝ առարկություններ չկան, ճիշտ չէ, այսքան մարդ հավաքված է, որովհետև որոշման վերաբերյալ առարկություններ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց հետևանքով ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նրանք նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։
«Երկու հանդիպում ենք ունեցել, որևէ արդյունք չկա: Ընդհանրապես այս ճգնաժամի պայմաններում որևէ թանկացում չպետք է լիներ, որևէ երկրում այսպիսի բան չի եղել: ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել, բոլորը վրդովված են»,-ասաց նա:
Քաղաքացին նաև նշեց, որ պարզապես հին կարգավորումներն են ուզում, որի համար պետք է վարչապետը ժամանակ տրամադրի, կա՛մ նրանց հետ հանդիպի, կա՛մ խնդրին լուծում տա:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ անորոշ վիճակ է, իրենց պահանջն էլ արդեն անհասկանալի է դառնում, բայց խնդիրները շատ են և լուծումը պետք է Կառավարության կողմից լինի:

Աղբյուրը՝ tert.am