12-ամյա Սամվելը ֆրանսիական «Ձայնը» նախագծում «Տուն իմ հայրենի» երգով ստիպել է ժյուրիին արտասվել (տեսանյութ)
Հայաստանից 12-ամյա Սամվելի կատարմամբ հայերեն երգը գրավել է Ֆրանսիայի մանկական «Ձայնը» նախածի ժյուրիին։ Պատրիկ Ֆիորին, Ջենիֆեր Բարտոլին և գնչու երգիչ Քենժի Ժիրակը չեն կարողացել զսպել հույզերը։
Սամվելը կատարել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Տղան այս ստեղծագործությունն ընտրել է ի նշան հարգանքի իր արմատների հանդեպ, ինչպես նաև Պատրիկ Ֆիորիին մտովի Հայաստան տեղափոխվելու հնարավորություն տալու համար։ «Նա հայերենով է երգում»,- զարմանքով նշել է Պատրիկը։ Ամեն դեպքում, Սամվելին առաջինն ընտրել է երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։
«Ես չգիտեի, որ սա հայերեն է, ես պարզապես վայելում էի մեղեդին… Ինչի՞ մասին է այս երգը,»– հարցրել է նա։
«Սա օտարականի երգ է, որի հայրենիքը մնացել է սրտում,»- պատասխանել է Սամվելը։

Աղբյուրը՝ zham.am