Լրահոս

15.04.2011 17:25


ԱԺ-ում քվեարկությունները տապալվել են

ԱԺ-ում քվեարկությունները տապալվել են

ՀՀ Ազգային ժողովում քվորում չապահովվելու պատճառով մի շարք օրինագծերի քվեարկությունը տապալվել է:

Հիշեցնենք, որ Կառավարությունն արտահերթ նիստ էր գումարել մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք մեծ մասամբ վերաբերում էին տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար տրամադրված վարկերին, քննարկելու և քվերակելու համար:

Չնայած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ պատգամավորներին դահլիճ հրավիրեց քվեարկությունը կազմակերպելու համար, այդուհանդերձ, քվորում չապահովվեց, քանի որ ՀՀԿ պատգամավորները բավական քիչ էին, իսկ ՀՅԴ-ն չմասնակցեց քվերակությանը, «Ժառանագություն» խմբակցությունն էլ ինչպես հայտնի է ԱԺ նիստերին չի մասնակցում:

Տեսնելով, որ քվեարկությունները տապալվում են, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը