Տնտեսական

15.09.2020 15:37


Ամուլսարում 65 միլիոն դոլարանոց տեխնիկան` երկարատև ապօրինությունից հետո․ «Լիդիան Արմենիա» (տեսանյութ)

Ամուլսարում 65 միլիոն դոլարանոց տեխնիկան` երկարատև ապօրինությունից հետո․ «Լիդիան Արմենիա» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում շարունակում է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման, տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քանի 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:

Նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամուլսարում գտնվող «Լիդիանի» ավտոպարկն ամենախոշորն է Հայաստանում` ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մանսագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասներ անհետացել են: Մասնագետներն աշխատում են տեխնիկայի վերականգնման և վնասների գնահատման ուղղությամբ։ Վերականգնված տեխնիկայի մի մասն արդեն ներգրավվել է Ամուլսարում իրականացվող որոշակի աշխատանքներին:

Միաժամանակ Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումը շարունակում է պարբերաբար խանգարել աշխատակիցների ելումուտին, սպառնալ սեփական համայնքի բնակիչներին։ «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում պաշտպանելու է Ամուլսարի տարածքն ապօրինի ոտնձգություններից։ Համայնքներում օրինական աշխատանքով իրենց ապրուստը վաստակող բազմաթիվ բնակիչների անվտանգության ապահովումը իրավապահ համակարգի լիազորությունն ու պարտավորությունն է, որը, հույս ունենք, որ պատշաճ կկատարվի։

«Լիդիան Արմենիա»

Այս խորագրի վերջին նյութերը